14/03/2020 15:23
Վստահ եղեք, որ որևէ մեկից որևէ տեղեկություն չի թաքցվում. նախարար
Վստահ եղեք, որ որևէ մեկից որևէ տեղեկություն չի թաքցվում, եթե կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր լինեն, տեղյակ կպահեմ, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա միաժամանակ հանրությանը հորդորեց խստորեն հետևել ձեռքերի հիգիենային, այս ընթացքում խուսափել այցելել մարդաշատ վայրեր և հնարավորության դեպքում գոնե մեկ ամսով հետաձգել այն արարողությունները, որոնց ժամանակ կարող են մեծ թվով մարդիկ հավաքվել:
Նրա խոսքով՝ կորոնավիրուս ունեցող 15 անձանցից 14-ն իրեն բավարար է զգում, միայն մեկի մոտ շարունակում է թոքաբորբ լինել: