14/03/2020 13:05
Ռումինիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 95 դեպք
Կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել Ռումինիայում, երկրում գրանցվել է COVID-19-ի 95 դեպք, հաղորդում է Digi 24-ը՝ հղում անելով Ռումինիայի կառավարությանը կից կորոնավիրուսով իրավիճակի ռազմավարական հաղորդակցության խմբին:
«Ռումինիայում, ուրբաթ ՝ մարտի 13-ին, գրանցվել է մեկ օրում կորոնավիրուսով վարակվածության ամենամեծ թիվը՝ 34 դեպք. վիրուսը հաստատածների ընդհանուր թիվը հասել է 95-ի», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վերջին դեպքերը բացահայտվել են ուրբաթ ուշ երեկոյան, նրանց թվում եղել է մեկ տարեկան երեխա: