14/03/2020 18:51
ԿԲ-ն բանկերին հորդորել է վարկառուների վարկային պարտականությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում
Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդրիներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին, ասված է ՀՀ Կենտրոնական բանկի տարածած հայտարարությունում:
«Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդրիներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին: Հայաստանի Հանրապետության կենտրանական բանկը հորդորել է առևտրային բանկերին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի արդյունքներից խուսափելու համար: Եվս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս, որ կապ հաստատվի բանկերի և վարկառուների միջև, իսկ ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ Կենտրոնական բանկի թեժ գծին՝ 010592697 հեռախոսահամարով», - ասված է ԿԲ հայտարարությունում: