14/03/2020 15:41
«Ուրարտու» մարզահամալիրում դադարեցվում են բոլոր տեսակի մարզումներն ու աշխատանքները
COVID-19 կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում առաջացած հիվանդության պանդեմիայի պատճառով մինչև մարտի 18-ը «Ուրարտու» մարզահամալիրում դադարեցվում են բոլոր տեսակի մարզումներն ու աշխատանքները, տեղեկացնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբը հետագա ծրագրերի մասին կհայտնի մարտի 18-ին՝ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկումից հետո։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովը ակումբի աշխատակիցներին է ներկայացրել նաև այն կանխարգելիչ գործողությունները, որոնք անհրաժեշտ են իրականացնել հնարավոր ռիսկերից խուսափելու համար։
«Հանրությանը կոչ ենք անում խուճապի չմատնվել, լինել զգոն, հնարավորինս լավ հետևել սեփական առողջությանը, ցանկացած խնդրի դեպքում դիմել բժշկի։
Առողջությունն ամենից թանկն է, ուստի ավելի առաջնային բան քան այն լինել չի կարող», - ասել է նա։