15/03/2020 03:41
Երևանում վթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաուլին
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, «Lexus» մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը, գրում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի փրկարարները, ովքեր գրեթե մեկ ժամ անց՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են վարորդին ավտոմեքենայից դուրս բերել:
Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մինչև «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխելը, վիրավորին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել:
Ըստ Գագիկ Շամշյանի՝ ավտոմեքենայում հայտնաբերվել է ծառայողական վկայական՝ Արիաննե Կաուլիի անունով և հիվանդանոց տեղափոխվածը հենց ինքն է՝ Արիաննե Կաուլին, որը Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի Աշխարհի Գավաթակիր Լևոն Արոնյանի կինն է: