15/03/2020 00:59
Հունաստանը փակում է բոլոր լողափերը և լեռնադահուկային հանգստավայրերը
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման շրջանակում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանձնարարել է փակել երկրում բոլոր լողափերը և լեռնադահուկային հանգստավայրերը։
«Իրավիճակը լուրջ է և պահանջում է պատասխանատու մոտեցում», - գրել է նա Twitter-ում։
Միցոտակիսը կոչ է արել խուսափել հանրային վայրերից։
Լողափնյա սեզոնը Հունաստանում դեռ չի սկսվել։
Այդ երկրում վարակակիր է 228 մարդ, երեքը մահացել են։