15/03/2020 18:13
Վրաստանը մարտի 16-ից փակում է Ռուսաստանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի պատճառով
Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից ժամանակավորապես փակում են սահմանը՝ կորոնավիրուսի տարածման ռիսկերի պատճառով, հայտնում են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից:
«Վրաստանի վարչապետի հանձնարարականով ՌԴ հետ կապերի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն առավոտյան հեռախոսազրույց է ունեցել Գրիգորի Կարասինի հետ: Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման ռիսկերը՝ զրույցի ընթացքում դիտարկվել է մարտի 16-ից Վրաստան-Ռուսաստան ուղևորափոխադրումների ժամանակավոր դադարեցման հարցը», - ասված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այս որոշումը չի տարածվում Վրաստանի և ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք: