15/03/2020 00:46
Իսպանիայում մարդիկ կկարողանան փողոց դուրս գալ միայն սնունդ և դեղամիջոց գնելու համար
Իսպանիայում սահմանվել է մարդկանց տեղաշարժի սահմանափակում՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, հայտնել է վարչապետ Պեդրո Սանչեսը:
Ձեռնարկված միջոցառումները համաձայնեցվել են Նախարարների խորհրդի արտակարգ նիստում՝ երկրում 15 օր «բարձր պատրաստականության վիճակ» սահմանելու կապակցությամբ:
«Բարձր պատրաստականության վիճակը կտևի 15 օր և կարող է երկարաձգվել Կոնգրեսի թույլտվությամբ», - ասել է Սանչեսը:
«Այդ ընթացքում մարդիկ կկարողանան դուրս գալ իրենց տներից միայն սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության իրեր գնելու համար։ Մարդիկ կկարողանան այցելել նաև հիվանդանոցներ, աշխատանքի վայր, բանկեր, տարեց մարդկանց կամ խնամքի կարիք ունեցող մարդկանց այցելելու համար», - ասել է երկրի վարչապետը։
Կփակվեն բոլոր բարերը, ռեստորանները, թանգարանները, թատրոնները և զվարճանքի այլ վայրերը:
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 1500-ով՝ հասնելով 5700-ի, որից գրեթե երեք հազարը Մադրիդում: Զոհերի թիվը գերազանցել է 180-ը, որից 133-ը`մայրաքաղաքում: