15/03/2020 15:06
Իրանում մեկ օրում հարյուրից ավելի մարդ է մահացել կորոնավիրուսից
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից ավելի քան 100 մարդ է մահացել, զոհերի ընդհանուր թիվը հաել է 724-ի, ընդհանուր առմամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13.938 դեպք, ասել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն:
Առաջին անգամ է, որ մեկ օրում Իրանում զոհերի թիվը գերազանցել է 100-ը:
«Երեկ կեսօրից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 1209 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13938-ի: Առայժմ բուժվել է 4590 մարդ: Անցած օրվա ընթացքում մահացել է 113 մարդ, որի պատճառով զոհերի ընդհանուր թիվը հասել է մինչև 724-ը», - գրել է նա Twitter-ում: