15/03/2020 12:52
ԱՀԿ-ում բացատրել են Իտալիայում կորոնավիրուսից բարձր մահացության պատճառը
Իտալիայում կորոնավիրուսով վարակի բարձր մահացության պատճառը մարդկանց իրազեկվածության ցածր մակարդակն է, կարծում է Ռուսաստանի Դաշնությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
Մարտի 14-ի տվյալով, Իտալիայում ավելի քան 17 հազար մարդու մոտ արդեն ախտորոշվել է վարակ: Միևնույն ժամանակ, մահացել է մոտ հազար հիվանդ: Եվրոպայում այս երկիրը դարձել է կորոնավիրուսի ամենամեծ օջախը:
Ինչպես նշել է Վույնովիչը, մահացությունների մեծ թիվը կարելի է բացատրել այն փաստով, որ համաճարակը հնարավոր չէ ճանաչել: