15/03/2020 22:36
Նիկոլ Փաշինյանը շփվել է Մեղրիում կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ. վարչապետն ու իր ընտանիքը նորից թեստ են հանձնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շփում է ունեցել Մեղրիում կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ, ինչի կապակցությամբ վարչապետն ու նրա ընտանիքը նորից կորանվիրուսի թեստ են հանձնել, այս մասին Փաշինյանն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում:
«Տեղեկացնեմ, որ նորից թեստ ենք հանձնել, ընդ որում՝ ամբողջ ընտանքիով, կապված մի քաղացու հետ ունեցած մեր շփման հետ՝ Մեղրիի բնակչի, որի հետ հանդիպել ենք Վայքում։ Մտանք բիստրո և պարզվեց, որ այդ քաղաքու մոտով անցել ենք, շփվել ենք: Գիշերը թեստի պատասխանը կլինի ու այդ մասին կտեղեկացնեմ։ Եթե թեստի պատասխանը լինի դրական, կշարունակենք մեկուսացած մնալ Սևանում, եթե լինի բացասական, առավոտ շուտ կվերադառնամ Երևան և Երևանից կաշխատեմ», - ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 28 դեպք։