15/03/2020 13:30
Կորոնավիրուս է հայտնաբերվել է Իրանի Փորձագետների Խորհրդի անդամի մոտ
Իրանի Փորձագետների խորհրդի անդամ Հաշեմ Բաթհայի կորոնավիրուսով վարակի թեստը դրական արդյունք է ցույց տվել: Այս մասին կիրակի հաղորդել է ԻԼՆԱ-ն:
Նշվում է, որ աստվածաբանն այժմ գտնվում է Կում քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ անցնում է բուժման կուրս:
Իրանի Առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հաղորդել է երկրում նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերի մասին:
Վարակվածները հայտնաբերվել են Կոմ քաղաքում: Համաձայն վերջին պաշտոնական տվյալների, հանրապետությունում դեպքերի թիվը 12.729 է, գրանցվել է առնվազն 611 մահվան դեպք: