15/03/2020 22:11
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 28-ի. ժամը 23:00-ից Էջմիածնի 27 ելքերից բաց կլինեն միայն 3-ը․ Փաշինյան
Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսի ախտորոշված 28 դեպք, որոնցից 18-ն Էջմիածնի նշանդրեքի դեպքի հետ է կապված, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նկատեց, որ ժ.23:00-ից Էջմիածնից բաց կլինի միայն երեք ավտոճանապարհ։
«Քննարկել ենք, որ Էջմիածնի հետ կապված պետք է որոշակի հավելյալ միջոցներ ձեռնարկենք։ Լավ լուրն այն է, որ մեկուսացված մարդկանց շրջանակներից են նոր դեպքերն արձանագրվել։ Այսպիսով ժամը 23:00-ից պետք է խնդրենք էջմիածնեցիներին քաղաքից առկա 27 ելքերից օգտվել միայն 3-ից։ Տեղում ջերմաչափում կանեն և նրանց, ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք ինքնմեկուսացում իրականցնել», - ասաց վարչապետը:
Երեք բաց ճանապարհները հետևյալն են՝ Վաղարշապատ-Աշտարակ, Վաղարշապատ-Երևան և Վաղարշապատ-Մասիս: