15/03/2020 00:12
Ինչպես պետք է ինքնամեկուսանալ. բացատրում է առողջապահության նախարարությունը
Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: Առողջապահության նախարարությունը բացատրում է, թե ինչպես պետք է ինքնամեկուսանալ։
✅Հետևե՛ք հետևյալ ցուցումներին`
✅Մնացե՛ք տանը
✅Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից
✅Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը
✅Կրե՛ք բժշկական դիմակ, եթե ցուցված է
✅Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս
✅Հաճախակի լվացե՛ք ձեռքերը
✅Առանձնացրե՛ք տնային պարագաները
✅Հյուրեր մի՛ ընդունեք
✅Լվացքի համար ապահովեք ջրի հնարավորինս բարձր ջերմաստիճան
✅Հերմետիկ փակեք աղբամանը
✅Հետևե՛ք ախտանշանների զարգացմանը
Եթե 14 օր մեկուսացման ընթացքում նկատվում է ախտանշանների զարգացում/ վատթարացում կամ նոր ախտանշաններ, ապա զանգահարեք 060838300 հեռախոսահամարին: