15/03/2020 22:29
Եթե հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, մենք այդ մասին որոշումը կկայացնենք. Վարչապետ
Հնարավոր է` Հայաստանի որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարվի, Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք առաջիկա օրերին կքննարկենք և որոշում կկայացնենք, եթե տեսնենք, որ իրավիճակը լինելու է այնպիսին, որ հանրաքվեն և համաճարակային իրավիճակը հակասում են իրար, մենք այդ մասին էլ որոշում կկայացնենք, որը կլինի հիմնավորված», - ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ համաճարակային իրավիճակին պիտի պատրաստ լինենք, խիստ միջոցներ ձեռնարկենք: