16/03/2020 13:50
Առողջապահության նախարարությունը չի հրապարակում արհեստական շնչառական սարքերի թիվը, սարքավորումների ներկրում այս պահի դրությամբ չի իրականացվել
«Կարող ենք միայն ասել, որ այս պահի դրությամբ հիվանդանոցներն ապահովված են նման սարքավորումներով: Իսկ թիվ չենք հրապարակում, քանի որ այն կարող է փոխվել: Որովհետև քայլեր են ձեռնարկվուն նոր սարքեր ձեռք բերելու, տեղափոխություններ անելու ուղղությամբ: Ամեն դեպքում, սարքերի թիվն այս պահին բավարար է, ըստ անհրաժեշտության կարող է կազմակերպվել նաև արհեսատական շնչառական սարքերի նոր ձեռքբերում», - նշեցին նախարարությունից՝ հավելելով, որ սարքավորումների ներկրում այս պահի դրությամբ չի իրականացվել:
Նշենք, որ միջազգային մամուլի վերջին տվյալներով, օրինակ, Իտալիայի հիվանդանոցներում նկատվում է արհեստական շնչառության սարքերի դեֆիցիտ։ Չինաստանից այդ երկիր է ներկվում ավելի քան 1000 սարք։ Ընդհանուր Իտալիայում 3800 նոր սարքի պատվեր կա։
Մոսկվայում քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով ձեռք են բերել մի քանի հարյուր նոր սարք, քանի որ եղածը կարող է չբավարարել։
Վիլնյուսում ևս նոր սարքեր են ձեռք բերում։
Ուկրաինայում 605 սարք կա, սակայն Օդեսայում 30 հավելյալ սարքի կարիք է զգացվում։
Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է արել տեղի արտադրողներին, մասնավորապես Rolls Royce և JCB ընկերություններին, հազարավոր նոր սարքեր արտադրել։
Կիպրոսում ընդամենը 40 սարք կա, և այդ երկրի կառավարությունը մտադիր է ներկրումներ կազմակերպել։