16/03/2020 11:22
Կառավարության արտահերթ նիստ կգումարվի՝ Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցով
Ժամը 15.00-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը, Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայատարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստը կլինի դռնբաց՝ ուղիղ միացմամբ։
Վարչապետն ասաց նաև, որ, ըստ ամենայնի, կկայացնեն արտակարգ դրություն մտցնելու որոշում, որից հետո կգումարվի ԱԺ նիստ, և ինքը կպատասխանի պատգամավարների հարցերին։