16/03/2020 18:10
Ֆրանսիայի իշխանությունները տուգանել են Apple-ին 1,1 միլիարդ եվրոյով
Ֆրանսիայի հակամենաշնորհային գործակալությունը 1,1 միլիարդ եվրոյով տուգանել է «Apple» ընկերությանը՝ իր արտադրանքը բաշխելիս հակամրցակցային մեթոդների օգտագործման համար, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Tech Data» և «Ingram Micro» ընկերությունները ևս տուգանվել են՝ համապատասխանաբար 76,1 միլիոն և 62,9 միլիոն եվրոյով՝ կարտելային պրակտիկա կիառելու համար:
««Apple»-ը մեղադրվում է Ֆրանսիայում էլեկտրոնային արտադրանքի բաշխման (բացառությամբ iPhone- ի) ցանցում հակամրցակցային երեք միջոց կիրառելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ «Apple»-ը և ընկերության երկու մեծածախ վաճառողները համաձայնության են եկել չմրցակցել և թույլ չտալ, որ դիստրիբյուտորները մրցեն միմյանց հետ՝ դրանով իսկ ստերիլիզացնելով «Apple»-ի արտադրանքի մեծածախ շուկան»:
Հակամենաշնորհային մարմնի նախագահ Իզաբել դե Սիլվան հայտարարել է, որ սա տնտեսական խաղացողի դեմ ամենամեծ տուգանքն է: