16/03/2020 21:04
18։30-ից հետո կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն տարածող անձինք և լրատվամիջոցները կենթարկվեն պատասխանատվության. Փաշինյան
Կառավարության որոշմամբ` մարտի 16-ի ժամը 18։30-ից հետո, բոլոր այն անձինք կամ լրատվամիջոցները, որոնք կորոնավիրուսի հետ կապված կտարածեն կեղծ տեղեկատվություն, կենթարկվեն պատասխանատվության, Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլոր այն լրատվամիջոցները և անձինք, որոնք կորոնավիրուսի վերաբերյալ կտարածեն պաշտոնականից տարբերվող տեղեկատվություն, կենթարկվեն պատասխանատվության։ Իսկ պաշտոնական տեղեկատվությունը 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը, և այս ընթացքում, մենք, կներեք արտահայտությանս համար, փռշտոցի մակարդակի ինֆորմացիան կիսել ենք հասարակության հետ։ Դա արել ենք հատուկ այն նպատակով, որ վստահություն լինի և մարդիկ պաշտոնական լուրերին հավատան։ Միակ հավաստի աղբյուրը կարող է լինել կառավարությունը», - ասաց վարչապետը։