16/03/2020 10:26
Էջմիածնի ելքերի մոտ բուժաշխատողները չափում են քաղաքացիների ջերմությունը, տեղում են նաև ոստիկաններ
Այս պահին Էջմիածնից քաղաքացիների ելքն իրականացվում է սահմանված կարգով: Բուժաշխատողները նախ քաղաքացիների ջերմաչափում են կատարում, ինչից հետո միայն վերջիններս կարողանում են դուրս գալ Էջմիածնից: Բուժաշխատողների հետ մեկտեղ տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանները:
Մինչ այս պահը 6-7 ջերմություն ունեցող անձ բուժաշխատողների կողմից հետ՝ Էջմիածին է ուղարկվել:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Էջմիածնի 27 ելքից առաջիկայում գործելու է միայն երեքը:
«Տեղում ջերմաչափում կանեն և նրանց, ովքեր ջերմություն կունենան, կխնդրենք ինքնմեկուսացում իրականցնել», - ասել էր վարչապետը: