![Վրաստանը երկու շաբաթով արգելելու է բոլոր օտարերկրացիներին մուտք գործել երկիր](https://www.aysor.am/news_images/558/1671850_1/f5e6f588149dbd_5e6f588149dfd.thumb.jpg)
16/03/2020 14:54
Վրաստանը երկու շաբաթով արգելելու է բոլոր օտարերկրացիներին մուտք գործել երկիր
Կորոնավիրուսի տարածման ֆոնին վրացական կառավարությունը որոշել է արգելել բոլոր օտարերկրացիներին՝ 14 օրով մուտք գործել երկիր: Այս մասին երկուշաբթի հաղորդել է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանիի հայտարարությանը:
«Որոշում է կայացվել վաղվանից (մարտի 17-ից) երկու շաբաթով սահմանափակել բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր», - ասել է Չիկովանին ճեպազրույցում: