16/03/2020 09:25
Կառավարությունը քննարկում է արտակարգ դրություն հայտարարելու հարցը
Կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն, ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե խորհրդակցության արդյունքներով որոշվի, որ անհրաժեշտ է հանրապետությունում կամ նրա առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարել, կկայացվի նաև այդ որոշումը։ Եթե նույնիսկ արտակարգ դրություն հայտարարվի, շատ բանով չի փոխի մեր կյանքը, ընդամենը համաճարակային առավել ռիսկային գոտիներում առավել խիստ հսկողություն կսահմանվի, ինչպես երեկվանից մենք դա անում ենք Էջմիածնում»,-ասաց նա։