16/03/2020 11:09
Արտակարգ դրությունն արդեն անհրաժեշտություն է. Էդմոն Մարուքյան
Արտակարգ դրությունն արդեն անհրաժեշտություն է, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Մենք ունենք «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենք: Արտակարգ իրավիճակում կառավարությունը կարող է հայտարարել արտակարգ դրություն: Ակնհայտ է, որ համաճարակն արտակարգ իրավիճակ է, իսկ արտակարգ իրավիճակը հիմք է, որ հայտարարվի արտակարգ դրություն, խորհրդարանն էլ իրավունքի ուժով հավաքվի՝ քննարկելու հետագա միջոցառումները:
Սակայն մեր որոշ գործընկերներ մեկնաբանում են, որ սահմանադրական կարգին սպառնացող վտանգը միայն այն վտանգներն են, որոնք թվարկված են Քրեական օրենգրքում, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքում: Բայց ուզում եմ ասել՝ հարգարժան գործընկերներ, կառավարությունը կարող է արտակարգ դրություն հայտարարել: Համաճարակն իրենից վտանգ է ներկայացնում և ակնհայտ է, որ այն սպառնում է ՀՀ սամանադրական կարգին», - ասաց պատգամավորը: