16/03/2020 21:59
Ալբանիան կորոնավիրուսով պայմանավորված պարետային ժամ է մտցնում
Ալբանիայի իշխանությունները երկուշաբթի երեկոյան մտցնում են են պարետային ժամ երկրի ամբողջ տարածքում, հատնել է վարչապետ Էդի Ռաման:
Ալբանիան կիրակի օրվանից անցել է կարանտինի: Ըստ իշխանությունների՝ երկուշաբթիի դրությամբ, կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 51-ի:
«Այսօր Ալբանիայի Հանրապետության տարածքում ժամը 18:00-ից ներդրվում է պարետային ժամ: Երեքշաբթիից, եթե որևէ մեկը փողոց դուրս գա ժամը 18:00-ից հետո՝ կպատժվի տուգանքով», - հայտնել է Ալբանիայի նախարարների կաբինետի ղեկավարը: