16/03/2020 12:45
Արմեն Թավադյանի քեական գործով առաջիկայում կլինեն զարգացումներ․ փաստաբան
5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի քրեական գործով առաջիկայում կլինեն զարգացումներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Վերջինս նշեց՝ ակնկալում է, որ գործով շուտափույթ կարճում պիտի լինի։
«Ակնհայտ բացակայում են հիմքերը քրեական հետապնդում իրականացնելու, բայց, իհարկե, հատուկ քննչական ծառայությունն ու դատախազությունն իրենք են որոշում իրենց անելիքները, թե հետագայում ինչպես են կարողանալու նայել իրավական համակարգի իրենց գործընկերների աչքերին, ինչքանով է հետագայում հնարավոր լինելու արդարանալ իրենց գործողությունների համար։ Բազմիցս նաև դատական նիստերի ընթացքում նշել ենք, որ այս ամենն այսպես չի ավարտվելու, հետամուտ ենք լինելու, որ պաշտոնատար անձինք ենթարկվեն պատասխանատվության», - ասաց նա։