16/03/2020 15:36
Բավարիան կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել
Բավարիայի դաշնային նահանգի կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն (EM)՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին երկուշաբթի հայտարարել է դաշնային սուբյեկտի վարչապետ Մարկուս Զյոդերը:
«Մենք հայտարարում ենք արտակարգ ռեժիմի մասին», - ասել է նա: Ըստ նրա՝ ռեժիմն այս պահից գործում է:
«Իշխանությունների բոլոր ջանքերը պետք է կենտրոնանան և համակարգվեն», - ավելացրել է Զյոդերը:
Նրա խոսքով՝ Բավարիայում փակ են բոլոր պետական հիմնարկները, որոնք ինչ-որ կերպ կապված են ժամանցի հետ: