16/03/2020 23:15
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը հասել է 53-ի
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը աճել է՝ 35-ից հասնելով 53-ի, հայտարարել է Առողջապահության նախարար Մեթ Հենքոկը:
Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ մարտի 16-ի տվյալներով, Միացյալ Թագավորությունում 1543 մարդու մոտ հաստատել է կորոնավիրուսային վարակ, նրանցից 35-ը մահացել են:
Հենքոկը կորոնավիրուսի պանդեմիան անվանել է «հանրային առողջության ամենալուրջ սպառնալիքը, որին երկիրը բախվել է այս սերնդի գոյության տարիներին»: