16/03/2020 20:20
Հունաստանում կորոնավիրուսի կարանտինը խախտելու համար մոտ 130 մարդ է ձերբակալվել
Հունաստանում մարտի 12-ից ձերբակալվել է 127 մարդ՝ COVID-2019 կորոնավիրուսով վարակի տարածումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների խախտումների համար, գրանցվել է 122 խախտում, հայտնում է Հունաստանի ոստիկանությունը:
48 մարդ ձերբակալվել է մայրաքաղաքի Ատտիկա թաղամասում, իսկ երեքը՝ Սալոնիկում: Ձերբակալությունների մեծ մասը եղել է շաբաթ օրը, մարտի 14-ին գրանցվել է 90 ձերբակալություն ՝ 86 խախտումների համար: