16/03/2020 17:29
Վրաստանում լեռնադահուկային հանգստյան տները վաղաժամկետ փակվում են
Նոր կորոնավիրուսի տարածման ռիսկի պատճառով Վրաստանի իշխանությունները որոշել են վաղաժամկետ փակել բոլոր լեռնադահուկային հանգստյան տները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին:
«Միջգերատեսչական համակարգող խմբի նիստից հետո որոշվել է նաև վաղաժամկետ փակել լեռնադահուկային հանգստյան տները», - ասել է Չիկովանին ճեպազրույցի ժամանակ: