16/03/2020 16:52
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 15 հազարի
Առնվազն 129 մարդ է մեկ օրում մահացել Իրանում կորոնավիրուսով վարակից, զոհերի թիվը հասել է 853-ի, վարակված է 14 հազար 991 մարդ, հայտնել է Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեն:
«Երեկվանից մինչև այսօր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1053 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 14 հազար 991-ի: Անցած մեկ օրում մահացել է 129 մարդ, զոհերի թիվը հասել է 853-ի», - գրել է նա Twitter-ում՝ հայտնելով 4996 մարդու ապաքինման մասին: