16/03/2020 22:53
Կանադան փակում է սահմաններն օտարերկրացիների համար
Նոր կորոնավիրուսի տարածումը զսպելու համար Կանադան փակում է սահմաններն օտարերկրացիների համար, հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Մենք դեռ կարող ենք դանդաղեցնել վիրուսի տարածումը», - ասել է Թրյուդոն ժողովրդին ուղղված ուղերձում:
«Մարդկանց պաշտպանելու համար ժամանակն է ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ», - ավելացրել է նա:
Թրուդոն ընդգծել է՝ Կանադան որոշ բացառություններ կանի:
Վարչապետը նաև հորդորել է բնակիչներին մնալ տանը:
Մարտի 16-ի դրությամբ Կանադայում արձանագրվել է կորոնավիրուսի 375 դեպք: Գրանցվել է մեկ մահ: