16/03/2020 13:13
Չինաստանը կոչ է անում չեղարկել հակաիրանական պատժամիջոցները՝ կորոնավիրուսի հետ կապված
Չինաստանը կոչ է անում շահագրգիռ երկրներին անհապաղ վերացնել պատժամիջոցներն Իրանի դեմ՝ կորոնավիրուսի պատճառով, երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հեն Շուանը:
«Ներկայումս կառավարությունն ու Իրանի ժողովուրդը պայքարում են համաճարակի դեմ, և այդ պայքարը մտել է վճռական փուլ: Այս ժամանակահատվածում Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցների պահպանումը միայն կխորացնի իրավիճակը», - ասել է դիվանագետը ՝ նշելով, որ սա հակասում է մարդասիրության ոգուն:
Ըստ նրա, պատժամիջոցների պահպանումը լուրջ ազդեցություն կունենա Իրանի հնարավորությունների և ջանքերի վրա՝ կորոնավիրուսով վարակի համաճարակի դեմ պայքարում, և նաև խոչընդոտ կդառնա ՄԱԿ-ից և այլ կազմակերպություններից Թեհրանին օգնելու համար: