16/03/2020 20:54
ԵԽԽՎ-ն կորոնավիրուսի պատճառով չեղարկել է գարնանային նստաշրջանը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) պաշտոնապես հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակի կապակցությամբ չեղյալ է հայտարարում գարնանային նստաշրջանը: Այն նախատեսված էր ապրիլի 20-24-ին:
«Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային լիագումար նիստը, որը նախատսվում էր անցկացվել 2020թ.-ի ապրիլի 20-ից 24-ը, չեղյալ է հայտարարվել COVID-19 կորոնավիրուսով վարակի բռնկման պատճառով», - ասվում է վեհաժողովի կայքում: