16/03/2020 23:23
Լեհաստանի շրջակա միջավայրի նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Լեհաստանի շրջակա միջավայրի նախարար Միխալ Վոսը Twitter-ում հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով:
Վերջին տվյալների համաձայն՝ Լեհաստանում կորոնավիրուս է հաստատվել 150 մարդու մոտ, նրանցից երեքը մահացել են:
«Երեկ, երբ կորոնավիրուս է հայտնաբերվել անտառային պետական ծառայության աշխատակցի մոտ, որի հետ ես շփվել եմ, ես կարանտինի եմ տեղափոխվել և հետազոտվել: Թեստը դրական է եղել», - գրել է Վոսը:
«Ինձ լավ եմ զգում: Շնորհակալություն եմ հայտնում բուժանձնակազմին և համերաշխություն հայտնում բոլոր հիվանդներին», - ավելացրել է նախարարը: