16/03/2020 16:57
Թաիլանդում կորոնավիրուսի պատճառով Բուրիրամ քաղաքը փակվել է
Թաիլանդի հյուսիսարևելյան Բուրիրամ նահանգի համանուն քաղաքը առաջինն է երկրում, որը տեղական իշխանությունների կողմից փակվել է COVID19 կորոնավիրուսով վարակի համաճարակի պատճառով, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Որոշումը կայացրել է նահանգի ղեկավարը, չնայած հանգամանքին, որ քաղաքում և Բուրիրամ նահանգում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքեր չկան, ասվում է թերթում:
Երկուշաբթի օրվանից քաղաքում և դրա շրջակայքում փակվել են բոլոր դպրոցները, շուկաները և սպասարկման ձեռնարկությունները, չեղյալ են հայտարարվել բոլոր հասարակական միջոցառումները: