16/03/2020 22:32
Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը ևս վեց երկրների հետ
Թուրքիան կորոնավիրուսով վարակի համաճարակի պատճառով դադարեցրել է օդային հաղորդակցությունը ևս վեց երկրների հետ, այդ թվում ՝ Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի, երկուշաբթի հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:
Թուրքիան ավել վաղ արգելք էր դրել 14 երկրներից օտարերկրացիների մուտքի վրա՝ որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մաս:
Փետրվարի 3-ից Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ, փետրվարի 23-ից` Իրանի, փետրվարի 29-ից` Իրաքի, Հարավային Կորեայի և Իտալիայի, մարտի 14-ից՝ Գերմանիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Դանիայի, Շվեդիայի, Բելգիայի և Նիդեռլանդների հետ: