16/03/2020 22:14
Շվեյցարիան կորոնավիրուսի պատճառով կարող է մասամբ սահմանափակել օդային հաղորդակցությունը
Շվեյցարիան կորոնավիրուսի պատճառով կարող է մասամբ սահմանափակել օդային հաղորդակցությունն այն երկրների հետ, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսների բռնկումներ, և կոչ է անում քաղաքացիներին հնարավորինս շուտ վերադառնալ հայրենիք, հայտարարել է Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության բաժնի պետ Կարեն Քելլեր-Շտութերը:
Նա հիշեցրել է, որ կեսգիշերից սկսած Շվեյցարիան սահմանային հսկողություն է սահմանել Գերմանիայի, Ավստրիայի և Ֆրանսիայի հետ:
Մուտքը բաց է մնում միայն Շվեյցարիայի քաղաքացիների, նրանց համար, ովքեր աշխատում են այս երկրում, սահմանամերձ տարածքների բնակիչների, ինչպես նաև՝ ապրանքների առաքման համար:
Նախկինում նման միջոց էր կիրառվել միայն Իտալիայի նկատմամբ: