16/03/2020 17:52
Շվեդիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է վեցի
Երկուշաբթի Շվեդիայում կորոնավիրուսով վարակի հետևանքով երեք հիվանդ է մահացել, մահացությունների ընդհանուր թիվը աճել է՝ հասնելով վեցի, հայտնում են Ստոկհոլմի շրջանի իշխանությունները:
«Մենք միջազգային փորձից գիտենք, որ տարեցները և հատկապես քրոնիկ հիվանդություններով տարեցներն են գտնվում ռիսկի տակ:
Բոլոր մահացած հիվանդներն այդ խմբից էին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Մինչ օրս Շվեդիայում գրանցվել է կորոնավիրուսի 992 դեպք: