16/03/2020 21:22
Հայաստանում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք, 21 հատ ձեռք կբերվի Ռուսաստանից և Չինաստանից
Հայաստանում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք, Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ այս պահին կա ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ պացիենտների համար։
«3-4 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 11 սարք՝ ձեռք բերված ՌԴ-ից։ 10-15 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 10 սարք՝ ձեռք բերված Չինաստանից», - նշել է Թորոսյանը։
Նշենք, որ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովին հայտարարեց, որ այս պահին Հայաստանում կա 360 շնչառական ապարատ։
«Երկրում կա 360 ապարատ, 11 հատ ձեռք ենք բերում, 15 հատ պատրաստ, էս պահին ինֆեկցիոն հիվանդանոցում ունենք», - ասաց Փաշինյանը։
Նա նկատեց՝ գուցե ճգնաժամն այն ծավալի հասնի, որ պարզվի 1000 շնչառական ապարատն էլ բավարար չէ, բայց այս պահին նման իրավիճակ չկա։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից Aysor.am-ի հետ զրույցում նշել էին, որ կատարվել է գնահատում, սակայն իրենք չեն կարող հրապարակել հանրապետության բոլոր բուժհաստատություններում առկա արհեստական շնչառական սարքերի թվաքանակը: