16/03/2020 21:12
Մոսկվայում ձերբակալված Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, որը մարտի 14-ի երեկոյան Մոսկվայում ձերբակալվել էր, ազատ է արձակվել։
«Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է և վերջինս ՌԴ-ի իրավապահների կողմից ազատ է արձակվել», - հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Հիշեցնենք՝ Վահագն Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը»։
Հետագայում մեղադրանքը լրացվել էր Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով ևս՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»: