16/03/2020 12:28
Իրավունքի ուժով այսօր կհայտարարվի Ազգային ժողովի նիստ
Կառավարության արտահերթ նիստից հետո, որի ժամանակ արտակարգ դրություն մտցնելու որոշում կկայացվի, գումարվելու է նաև Ազգային ժողովի նիստ։
«Կառավարության նիստից հետո իրավունքի ուժով կհայտարարվի Ազգային ժողովի նիստ։ Այնտեղ էլ պատգամավորների հարցերին կպատասխանեմ։ Քննարկումները կարևոր են, որ գնահատենք քայլերի արդյունավետությունը, որոնք մենք ձեռնարկել ենք, հնարավոր կլինի արձագանքել քննադատություններին», - Facebook-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։