16/03/2020 21:43
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 349 մարդ է մահացել
Իտալիայում կորոնավիրուսից մեկ օրում մահացել է ևս 349 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 2158-ի, հայտարարել է երկրի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Անջելո Բորրելին:
«Մենք արձանագրել ենք 414 առողջացում, սա ավելին է, քան երեկ, դրանց թիվը հասել է 2749-ի», - հայտարարել է Բորրելին:
Կիրակի օրը բուժվել է 369 մարդ, իսկ շաբաթ օրը՝ 527:
«Ցավոք, արձանագրել ենք 349 մահ», - ասել է Բորրելին ճեպազրույցի ժամանակ: