16/03/2020 19:08
Կորոնավիրուսի պատճառով Թբիլիսիի ամենահայտնի ռեստորանները փակվում են
Թբիլիսիի ամենահայտնի ռեստորանները՝ «Սթամբան» և «Լոլիտան» կառավարության առաջարկությամբ փակում են կորոնավիրուսով վարակի սպառնալիքի պատճառով, հայտնել են հաստատության աշխատակիցները РИА Новости-ին:
Երկուշաբթի Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ կառավարությունը դիմել է Վրաստանում գործող սրճարաններին, ռեստորաններին և բարերին` կորոնավիրուսի տարածման ռիսկի պատճառով հաստատությունները ժամանակավորապես փակելու առաջարկով: