16/03/2020 10:59
Կորոնավիրուսով մահացությունները մեծ թափ են հավաքել Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում
Իտալիայի իշխանությունները կիրակի՝ մարտի 15-ին, հաղորդել են SARS-Cov-2 վիրուսով առաջացած հիվանդությունից մահացության կտրուկ աճի մասին: Մեկ օրում 368 մարդ է մահացել. ընդհանուր թիվը հասել է 1806-ի: Սա բոլոր մահերի կեսից ավելին է՝ Չինաստանի սահմաններից դուրս SARS-CoV-2 կորոնավիրուսից: Իտալիայում վարակվածների թիվը աճել է 3590-ով և կազմել 24747:
Իսպանիան շարունակում է մնալ համաճարակային հիվանդությունների երկրորդ ամենամեծ երկիրն աշխարհում: Այնտեղ մեկ օրում 96 մարդ է մահացել. ընդհանուր թիվը հասել է 262-ի: Վարակվածների թիվն ավելացել է 1407-ով՝ ընդհանուր 7798 դեպք:
Ֆրանսիայում մեկ օրում մահացել է 31 մարդ. ընդհանուր թիվը հասել է 120-ի, հայտնել է Առողջապահության նախարար Օլվյե Վերանը: Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 5400-ի՝ մեկ օրում գրանցելով մոտ 1000 դեպք:
Չնայած համաճարակին՝ Ֆրանսիան կիրակի անցկացրել է ավագանու ընտրությունների առաջին փուլը: Արձանագրվել է ընտրողների ռեկորդային ցածր մասնակցություն:
Գերմանիան հայտարարել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Դանիայի հետ սահմանների մասնակի փակման մասին: Այս միջոցառումն ուժի մեջ է մտնում երեկոյան 8:00-ից՝ երկուշաբթի, մարտի 16-ին: