16/03/2020 19:21
Իսպանացի ֆուտբոլի մարզիչը 21 տարեկանում մահացել է կորոնավիրուսից
Կյանքի 22-րդ տարում կորոնավիրուսից մահացել է իսպանական ֆուտբոլային «Ատլետիկո Պորտադա Ալտա» սիրողական ակումբի մարզիչ Ֆրանցիսկո Գարսիան, հայտնում է «Marca»-ն:
Գարսիան, որը մանկական թիմի մարզիչ էր, ռիսկային խմբում էր: Նախկինում նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել: Մահվանից որոշ ժամանակ առաջ նա շփվել է ընտանիքի անդամների հետ, նրա վիճակը կայուն էր:
«Մալագա» ակումբը Twitter-ում ցավակցություն է հայտնել.
«Ցանկանում ենք «Ատլետիկո Պորտադային» փոխանցել մեր խորին ցավակցությունները՝ կապված Ֆրանցիսկո Գարսիայի կորստի հետ, նաև ջերմ գրկում ենք նրա ընտանիքի անդամներին և ընկերներին: Միասին մենք պետք է կանգնեցնենք COVID-19-ը»: