16/03/2020 15:08
Իսպանիայում չեն բացառում, որ կորոնավիրուսի պատճառով սահմանափակումները կխստացվեն
Իսպանիայի իշխանությունները չեն բացառում, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված երկրում ներդրված բարձր պատրաստակամության ռեժիմը կտևի ավելի քան 15 օր, և որ սահմանները կարող են փակվել:
«Ակնհայտ է, որ մենք պետք է երկարաձգենք այս իրավիճակը, կտեսնենք, թե ինչ միջոցներ կկիրառենք: Չեմ կարծում, որ 15 օրում մենք կհաղթենք այդ պատերազմում», - ասել է Տրանսպորտի նախարար Լուիս Աբալոսը՝ TVE հեռուստատեսության եթերում: