16/03/2020 14:41
Կոտայքի մարզպետարանը կքննարկի առցանց եղանակով հարցման անցնելու հնարավորությունը
Կառավարության կողմից ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները հնարավորություն են տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիննների հետ հաղորդակցվել առցանց եղանակով, ֆեյսբուքյան իր էջում գրում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետորսյանը։
«Հարգելի՛ համաքաղաքացիներ, սա ենթադրում է, որ դուք Կոտայքի մարզպետարան դիմում կամ առաջարկություն կարող եք ներկայացնել առանց տանից դուրս գալու՝ առցանց եղանակի միջոցով:
Առցանց եղանակով հարցման անցնելու հնարավորությունը քննարկվել է նաև այսօր Կոտայքի մարզպետարանում կազմակերպված խորհրդակցության ընթացքում:
Նշեմ, որ Е-request.am համակարգով հարցում ուղարկելիս որպես պատասխան ստանալու եղանակ նշեք էլեկտոնային փոստը, և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումը պատասխանը կուղարկի Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին:
Մեր քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը մեզ համար առաջնային է»: