16/03/2020 15:15
Իմ մոտ ընկերներից մեկը կորոնավիրուսի կասկածներ ունի. Մարիամ Փաշինյան
ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմ մոտ ընկերներից մեկը կորոնավիրուսի կասկածներ ունի: Ինֆեկցիոնում է, կորոնավիրուսի թեստ է հանձնել և շուրջ 11 ժամ պետք է մնա մեկուսացած, հիվանդասենյակներից մեկում: Հետը խոսելիս լսեցի, թե ինչպես է բուժքույրը ասում. ցավդ տանեմ, չմտածես ամեն բան լավ է լինելու, թեստի պատասխանները բացասական են գալու, հեսա քեզ ուտելիք ենք բերելու, դուխով: Կեցցեն մեր բժիշկները»: