16/03/2020 15:53
Սահմանափակումներ կլինեն քրեակատարողական հիմնարկներում և ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում
Արտակարգ դրության պայմաններում քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են`
հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը:
Քրեակատարողական հիմնարկներում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ և պարետի ցուցումով համապատասխանաբար կարող են սահմանափակվել կամ արգելվել`
1) զբոսանքները.
2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը.
3) կալանավորված անձանց և դատապարտյալների կրթություն ստանալու իրավունքը.
կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքով զբաղվելը.
շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.
պարետի ցուցումով` այլ գործունեություն:
Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`
հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`
հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
շարքային և կրթսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.
պարետի ցուցումով` այլ գործունեություն: