16/03/2020 19:42
Հանրաքվե տեղի ունենալ չի կարող. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող։
Վարչապետն ասաց, որ հանրաքվեն կարող է տեղի ունենալ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսուն օր հետո։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունը որոշեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարել: